
Լեռնային Ղարաբաղ. պատերազմի 4 օրը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերական զինադադարից 22 տարի անց վերսկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց նախաձեռնողը պաշտոնական Բաքուն է: Ինչու՞ ադրբեջանական բանակին չհաջողվեց իրականացնել վաղուց պլանավորված բլիցկրիգը և ի՞նչ կապ կա նրա և ԴԱԻՇ-ի միջև:
Ի՞նչ ստոր պլաններ են փորձել իրականացնել ադրբեջանական իշխանությունները 4 օր տևած ապրիլյան պատերազմի ժամանակ: Ի՞նչ հակահարված է ստացել թշնամու ագրեսիան և ո՞րն է ղարաբաղյան հակամարտության պատճառը:
Ինչպես է դիմադրում թշնամու ագրեսիային և ինչով է այսօր ապրում Արցախը:
«Աղետալի բլիցկրիգը» վավերագրական ֆիլմը փորձում է տալ պատասխաններ` միայն փաստերի միջոցով` խորաթափանց կերպով ներկայացնելով իրականությունը: