Սիրիայի 10 ընդդիմադիր խմբավորում հայտարարել է մարտերը վերսկսելու պատրաստակամության մասին. AFP
Սիրիայի ընդդիմության 10 կազմակերպություն, այդ թվում՝ արմատական իսլամիստական «Ահրար աշ-Շամը» և «Ջեյշ ալ-իսլամը», մեղադրել են Սիրիայի կառավարական ուժերին զինադադարը խախտելու մեջ և հայտարարել են, որ մտադիր են վերսկսել ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է ապստամբների տարածած համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացնում է AFP-ն:
«Ռեժիմի կողմից զինադադարի խախտումների թվի մեծացումից հետո, մասնավորապես ուղղված փախստականների ճամբարների և բնակելի թաղամասերի դեմ, մենք հայտարարում ենք միասնական օպերատիվ կենտրոնի ստեղծման և պատասխան ռազմական գործողություններ սկսելու մասին»,- խմբավորումների հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Ապրիլի 17-ին Սիրիայի բանակցությունների հարցով ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեի պատվիրակության ղեկավար Ասադ ազ-Զոուբին կոչ է արել սիրիական զինված ընդդիմությանը «հարվածներով պատասխանել կառավարական ուժերին»: