Բաժիններ՝

Թուրքիայի ոստիկանությունը հատուկ օպերացիա է սկսել գյուլենականների դեմ. կան տասնյակ կալանավորվածներ

Ստամբուլում և Թուրքիայի ևս 9 քաղաքներում Թուրքիայի ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացրել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ, հայտնում է Anadolu գործակալությունը:՟

Օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 88 մարդ, այդ թվում՝ Bank Asiya-ի աշխատակիցները, որոնք կասկածվում են Թուրքիայում արգելված նուրսիստների շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ձերբակալվածներից շատերը մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու ու ահաբեկչական կազմակերպությունների կազմում հանդես գալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930