Պոչտայից դուրս է գալիս տասը հազար ստացած, դա կաշառք վերցնե՞լ է. Կոտայքի մարզպետն աջակցում է Հրազդանի գործող քաղաքապետին. tert.am

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աջակցում է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը։

Tert.am-ի հետ զրույցում Կարապետ Գուլոյանն ասաց, որ Արամ Դանիելյանը լավ քաղաքապետ է ու իրենք համատեղ իրականացման ծրագրեր ունեն։

Անդրադառնալով մրցակից թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի շտաբի ահազանգերին, որ գործող քաղաքապետն ընտրակաշառք է բաժանում, մարզպետն ասաց, նման երևույթ Հրազդանում չկա։

Դիտարկմանը, թե տեսանյութերում մարդիկ խոստովանում է, որ գումար է տրվում, Գուլոյանն այսպես արձագանքեց․ «Ո՞ր տեսանյութի մեջ եք փող տեսել։ Ո՞վ է խոստովանում։ Պոչտայից դուրս է գալիս տասը հազար ստացած՝ դա կաշառք վերցնե՞լ է։ Նման բան չկա։ Դրանք պրովոկացիաներ են։ Ամեն ինչ ցույց տկա ընտրությունների ընթացքը։ Մի օր սպասեք»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930