Տ-90Ս տանկի հավաստագիրը Հայաստանին, տանկերն՝ Ադրբեջանին. ՌԴ ՊՆ-ն «Տանկային բիաթլոն-2014»-ի մրցանակը չի ուղարկել Հայաստան. Galatv.am
Galatv.am. Շուրջ երկու տարի առաջ Ռուսաստանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրեցին հայ տանկիստները:
Միջազգային այս մրցույթին 2014թ. օգոստոսի 4-ից 16-ը մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ՝ Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում: Կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էր:
Հայաստանը ներկայացավ տանկային լավագույն անձնակազմով: Մինչ այդ, Հայաստանի զինված ուժերում մրցույթ անցկացվեց, որ միջազգային տանկային բիաթլոնին մասնակցեն Հայաստանի չորս լավագույն տանկային անձնակազմերը և հենց նրանք ներկայացնեն մեր երկրի Զինված ուժերը միջազգային մրցույթում: Երկարատև պատրաստվածությունը տվեց իր արդյունքը, և թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
Որպես մրցանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը տվեց հավաստագիր, որ Հայկական զինված ուժերի անձնակազմը ստանալու է 1 միավոր S-90Ս տանկ:
Մրցույթից երկու տարի անց, սակայն, ՀՀ Զինուժը չի ստացել մրցանակը: Հավաստագրից այն կողմ չի անցել ՌԴ ՊՆ-ի «խրախուսական մրցանակը»՝ այն հավաստագրով, որն ուրախությամբ ճոճում էր մեր տանկային անձնակազմը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ նրանց դիմավորեց և ողջունեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Հաղթանակած տանկիստներին շնորհավորեցին նաև Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով, որ «անձնակազմի ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: