
Ղարաբաղի հարցով ինտենսիվ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին. Ալիևի օգնական

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:
«Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին և, համապատասխանաբար, ներկայում բանակցային գործընթացը պատրաստվում է: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,- Հասանովի խոսքերը մեջբերել է «Խազար» հեռուստաալիքը: