Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե ռուս զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների տարածքում հատկապես որտեղ են նախընտրում հանգստանալ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
ծանր ժամանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լյուսեմբուրգ ժամանելուց հետո, որտեղ մասնակցելու է ԵՄ 28 երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:
«Երեկ գիշեր վերադարձա Արցախից` ինձ հետ բերելով վստահությունը, որ Արցախը ազատ, անկախ ու հզոր Արցախ է` իր ամուր ոգով, տոկուն վճռականությամբ, իր խոր հավատքով ու անխախտելի մարտունակությամբ: Արցախում մեր ժողովրդի զավակներին ասացի` մենք ձեզ հետ ենք, մենք Արցախի հայոց բանակի հետ ենք, մեր արի տղաների հետ ենք, ովքեր իրենց արյունը թափեցին Արցախի պաշտպանության ու անկախության համար: Մեր տղաներն իրենց արյունով վկայեցին, որ Արցախը միայն հայ ժողովրդին է պատկանում: Հերոս տղաներն իրենց արյունով շաղախեցին Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասացին, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել»:
«Դուք պատահական խոսք եք ասում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով դիտարկմանը, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ընտրակաշառքն է հաղթել:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե իրականում ինչո՞ւ է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Սահակյանը նշեց, որ նա հիմնավորում ներկայացրել է: Իսկ բավարա՞ր է Միհրան Պողոսյանի հիմնավորումը: Այս հարցին ի պատասխան՝ Գ.Սահակյանը նշեց, որ մարդն ինքն է որոշում, թե ինքն ինչ պետք է պատասխանի:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հարձակումներ է պլանավորում Եվրոպայի հարավում գտնվող հանգստավայրերում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի հատուկ ծառայություններին, որոնք այդ տեղեկությունն ստացել են իրենց իտալացի գործընկերներից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել:
Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին թույլատրվել է հեռանալ Ադրբեջանից՝ արտերկրում բուժվելու նպատակով:
Շվեյցարիայում եզդիների համայնքի ֆեդերացիայի նախագահ Սորո Կարամանն էլ նշեց, որ իրենք, ասորիները և հայերը նույն ցավն են կրել՝ նույն սրից, ու ամբողջ կյանքում պայքարել են դրա դեմ. «Ես ուզում եմ, որպեսզի մեր համատեղ բարեկամությունը շարունակվի, համատեղ պայքարենք մեր ապագայի համար: Բնական է՝ մենք խոր ցավ ենք ապում Ղարաբաղի այս վերջին իրավիճակի համար ու մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի բնակչությանը»:
«Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:
Իլհամ Ալիևը և նրա ռեժիմն աﬔնաիսկական հանցագործությունն են կատարել ադրբեջանցի ժողովրդի հանդեպ: Այս մասին, խոսելով Լեռնային Ղարաբաղում ծավալված 4-օրյա պատերազմի մասին, արտերկրից հեռարձակվող Azerbaycan Saati («Ադրբեջանի ժամ»,) ռադիոյակայանի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Ռաﬕս Յունուսը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Տարօրինակ զուգադիպությամբ ղարաբաղցի գործարարի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից անմիջապես հետո: Այս հանգամանքը, ինչպես նաև մեծանուն հայի հանդես նման դաժան, անմարդկային վերաբերմունքը էապես նպաստում է հայ հասարակության շրջանում` Բաքվին մատակարարված ժամանակակից սպառազինությունների պատճառով Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրությունների հավելյալ աճին»:
«Մեր երկիրը 25 տարիների ընթացքում մշտապես զգում է կեղծիքի ազդեցությունը: Խաբում են բոլորը»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:
«Դժբախտաբար, 21-րդ դարում ստրկավաճառությունը եզդիների նկատմամբ կրկնվեց: Հազարավոր մեր կանայք և աղջիկներ ստրկավաճառության ենթարկվեցին տարբեր երկրներում: Մենք տեսանք այն նույն ցավը, ինչ 100 տարի առաջ մեր հայ բարեկամները տեսան 1915 թվականին: Եթե դա դատապարտվեր ժամանակին, այս հաջորդ ցեղասպանությունները չէին լինի: Այս դժվարությունները մենք մեր պատմության ընթացքում կրել ենք հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների հետ միասին»,- նշեց Խ. Իգրեկը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմասնակցի ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ը:
Ինչպես «Իզվեստիային» հայտնել է դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, Ռուսաստանը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստում են Լեռնային Ղարաբաղի հարցով փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք պետք է սկսվեն մոտ օրերս:
«Պան Գի Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) վախճանվել Է ԱՄՆ-ի թատրոնի եւ կինոյի վետերան Դորիս Ռոբերտսը, որը հռչակ է ձեռք բերել «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (Everybody Loves Raymond, 1996 թվականից) հեռուստատեսային սերիալում խաղացած դերով: Դերասանուհին 90 տարեկան էր, ապրիլի 18-ին հայտնել Է TMZ ինտերնետ-հրատարակությունը, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց կյանքի մասին տեղեկատվության բնագավառում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշումէ կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
Արդյունքում Ռուսաստանը կդառնա հակամարտության կողմ` ձգտելով լուծել հակամարտությունը հետևյալ կերպով…
Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք չեղյալ կհայտարարենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Ճապոնիայի հարավային Կումամոտո և Օիտա պրեֆեկտուրաներում երկրաշարժից հետո տարհանվել է ավելի քան 117 հազար մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը:
Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի հետևի ներգաղթյալների մասին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին, եթե միությունը չկատարի իր խոստումը, այն է՝ Թուրքիայի հետ սահմանի առանց վիզային ռեժիմ, հայտնում է Reuters-ը:
Միհրան Պողոսյանի հրաժարականն իշխանությունը վստահաբար ներկայացնելու է՝ որպես հանրային պահանջի բավարարում, որպես «արմատական բարեփոխում», և այլն: Մինչդեռ իրականում Պողոսյանը հրաժարական է տվել, ավելի ճիշտ` նրան ասել են, որ պետք է հրաժարական տա, քանի որ հակառակ դեպքում՝ հրաժարականներ պետք է տային նրա վերադասները:
Վերջերս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ բանտից վաղաժամ ազատ արձակվելու փաստը առաջին պլան է մղել երկրի արդարադատության համակարգում ծաղկող կոռուպցիայի վերաբերյալ համատարած մտահոգությունները:
Ինչպես հայտնում է Նախագահական նստավայրի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: