Թուրքիայի Կոնիա քաղաքում ավարտվել են ադրբեջանա-թուրքական TURAZ Sahini-2016 համատեղ ամառայիան տակտիկական զորավարժությունները, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ֆրանսիական ոստիկանությունը պայթուցիկ նյութ է հայտնաբերել Փարիզի Արժանտե արվարձանում անցկացված օպերացիայի ժամանակ, հայտնում է France info ռադիոկայանը: Տվյալ տեղեկությունը հաստատել է ոստիկանությունում աղբյուրը:
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանով, եթե վերջինս պատասխանատվություն ստանձնի խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Պետք է զարգացնանք հայ-վրացական ավանդական լավ հարաբերությունները»,- այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով իր նախարարական պաշտոնում առաջին այցը կատարել է Հայաստան:
Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Յեդիքուլե թաղամասում իրականացված սպանության մասին նոր մանրամասներ են պարզվել: Թուրքական «Սաբահ» պարբերականը հայտնել է, որ սեփական տանը սպանվել է միայնակ ապրող 67-ամյա Դիրագոս Քարաօղլանօղլուն, ում մարմնի ձախ մասը մասամբ կաթվածահար եղած էր, և ով ուներ խնամող:
Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին Նովոսիբիրսկում հարձակման է ենթարկվել, հայտնում է LifeNews-ը:
<Ես գործընկերոջս տեղեկացրի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- նման տեսակետ հայտնեց Նալբանդյանը:
Բրյուսելում այսօր առավոտյան ևս մեկ մարդ է ձերբակալվել ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Վաշինգտոնը կցանկանար վերադառնալ Մոսկվայի հետ նորմալ երկխոսության, այդ ուղղությամբ առաջընթաց կա: Այս մասին TASS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ նույն սեղանի շուրջ ընթրել ցանկացողները կկարողանան դա անել՝ վճարելով ավելի քան 350 հազար դոլար հօգուտ Քլինթոնի նախընտրական արշավի:
Ճշտվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Վլադիմիր Պուտինը, բացելով Քերիի հետ հանդիպումը, խոստովանել է, որ իրեն հետաքրքրել է պետքարտուղարի քեյսը, որը նա չի վստահել ոչ մեկին եւ դրանով է իջել ինքնաթիռի սանդուղքով:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս «լուծում է փնտրում այս բարդ իրադրության մեջ, որը երկկողմ հարաբերություններում երկար տարիներ ի վեր շարունակում է մնալ որպես լրջագույն խնդիր»: «Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից»,- ասել է Զախարովան` հավելելով, որ այդ ամենը պետք է արվի միջազգային իրավունքի, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
Էներգետիկ ոլորտում Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը միտված է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության էլեկտրահամակարգերի հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 7 իրանցու է մեղադրել Նյու Յորքի ամբարտակի IT-ենթակառուցվածքների ու 50 ֆինանսական ընկերությունների վրա ցանցահենային հարձակումներ գործելու մեջ:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ իրենց խմբակցությունն է՞լ է այդ 4 ընդդիմադիր խմբակցությունների մեջ՝ հաշվի առնելով, որ իրենք նախկինում մերժում էին բանակցության որևէ ֆորմատ իշխանությունների հետ:
Բրյուսելի միջազգային օդանավակայանի ու մետրոյի վրա հարձակում գործած կասկածյալներից երկուսի անունները ներառված են եղել ԱՄՆ-ի պոտենցյալ ահաբեկիչների տվյալների բազայում:
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում՝ ժանդարմերիայի պահակակետի մոտ, ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեկ 3 մարդ է սպանվել, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ՝ Ավագ հինգշաբթիին, լվացել և համբուրել է 12 հավատացյալների` 11 փախստականի և 1 իտալուհու ոտքերը անձանց ժամանակավոր պահման կացարանում:
Սիրիայում մարտական առաջադրանքի կատարման ժամանակ սպանվել է ՌԴ ԶՈՒ հատուկ օպերացիաներին մասնակցող սպա, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով «Խմեյմիմ» բազայի ներկայացուցչին:
Նվազագույնը 12 մարդ է զոհվել Ֆրանսիայի Օվերն շրջանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Թաիլանդի մայրաքաղաքում բացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը։
«Հարց է, թե ԱՄՆ-ի համար արդյոք Ղարաբաղի հարցն առաջնահերթությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե առաջնահերթություն է, կարող ենք սպասել նախաձեռնություն, եթե՝ ոչ, ապա չպետք է սպասել կարևոր քայլ»,- ասում է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 24-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:
Այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրներից «Արևելքին» հայտնեցին, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը տեղյակ է սկանդալի մանրամասներից, նույնիսկ հատուկ հանձնախումբ է կազմվել, որը զբաղվում է այս հարցերով: Հրայր Եզեկելյանը դատ է բացել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության դեմ: Պատրիարքությունը ներկայացուցիչներ ունի, որոնք մասնակցելու են դատական նիստերին, սակայն պատրիարքարանն այս առիթով դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:
Հաագայի տրիբունալը Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչին մեղավոր է ճանաչել 1990-ականներին Սարաևոյի պաշարման ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի Մարդին նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ ռազմական օպերացիայի ժամանակ 5 թուրք զինվոր է սպանվել, հայտնում է Hürriyyеt-ը:
Զուրաբյանն առաջարկում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային և քաղաքական կոնսենսուսի վրա: Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջա բանակցությունների 4+4+4 ձևաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ: