Իշխանությունն ընդդիմության հետ ակտիվ աշխատում է
Իշխանությունն ընդդիմության հետ ակտիվ աշխատում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ, և ներկայացված առաջարկությունները գտնվում են քննարկման փուլում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որ կարվի ընդդիմության կամ յուրաքանչյուր հասարակական կազմակերպության կողմից մենք կքննարկենք: Անպայման կընդունենք, եթե այն լինի ողջամիտ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ առաջարկներ, որ արդեն իսկ ընդունման փուլում են: Թե որ առաջարկներն են ընդունվելու՝ Հովիկ Աբրահամյանը չմանրամասնեց: Ըստ վարչապետի՝ մինչ այս ամսվա վերջ այդ մասին կտրվի համապատասխան տեղեկատվություն:
Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը գտնվում է քննարկման փուլում: Դրա ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը: