![](/banners/BeFunky-design.jpg)
Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի զորավարժությունները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/zoravarjutyun6.jpg)
Թուրքիայի Կոնիա քաղաքում ավարտվել են ադրբեջանա-թուրքական TURAZ Sahini-2016 համատեղ ամառայիան տակտիկական զորավարժությունները, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Համատեղ զորավարժությունների ընթացքին հետևել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ռամիզ Թաիրովն ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը:
Վերջիններս հաստատել են այն մեծ փորձը, որ ձեռք են բերել ռազմական ինքնաթիռների անձնակազմերը զորավարժությունների ընթացքում:
Նշվել է, որ նման միջոցառումները կարևոր են օդաչուների մարտական պատրաստականության մակարդակը բարձրացնելու համար: