Բաժիններ՝

Իրանը սեփական արբանյակ կգործարկի

Իրանը պատրաստվում է մինչև տարեվերջ ուղեծիր դուրս բերել սեփական հեռահաղորդակցական «Դուսթի» («Ընկերություն») արբանյակ: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության նախագահ Մոհսեն Բահրամին:

«Երկրի տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը որոշում է կայացրել վերսկսել ազգային տիեզերական ծրագիրը ու այս տարի պլանավորում է ուղեծիր դուրս բերել «Դուսթի» հեռահաղորդակցական արբանյակը»,- նրա խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը:

Մոհսեն Բահրամին նշել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև միջուկային համաձայնագիրը ճանապարհ է հարթել այլ պետությունների հետ ավելի լայն համագործակցության: Նման համագործակցությունը նպաստելու է իրանական ավիատիեզերական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանը, կարծում է նա:

Ավելի վաղ Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել էր, որ Իրանը պլանավորել է 2025թ. ուղեծիր դուրս բերել երկու հեռահաղորդակցական արբանյակ նոր հրթիռակրի օգնությամբ, որը ստեղծվել է իրանցի ինժեներների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս