Շոուբիզնեսի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Ինստագրամում:
Ազգային ժողովում առաջիկա երկուշաբթի մեկնարկելու են հերթական քառօրյա նիստերը, որոնց օրակարգի գլխավոր հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգիրքը։ Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվեց ԸՕ նախագիծն ուղարկել ԱԺ լիագումար նիստ։
Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաև երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով:
Հայ բայկերները Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև:
Ռուս-հայկական հարաբերությունները շատ դժվար է սասանել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ այցից հետո:
«Ի՞նչ է նշանակում` մենք բանակցենք, այնտեղ կրակոցներ լինեն: Նման բան չի կարող լինել: Հիմնականում դա ոչ միայն ՌԴ-ի կարծիքն էր, այլև Լավրովը խոսում էր նաև Մինսկի խմբի անունից»:
Նիդեռլանդների դեսպան Կոռնելիս վան-Ռիժը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ «անհանգստությունը հայտնելու» հոլանդական մամուլում հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման փաստի առնչությամբ, հայտնում է Hurriyet թերթը:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում հրատարակվող քրդական «Özgür Gündem» թերթն իր շապիկին հայերեն վերնագիր և Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ է հրապարակել:
Ոչ ոքի մոռցածեմ, սակայն ոչ այնքան պարագաները, որքան զբաղումներս կծուլացնեն՝ գրիչս առնելու և նամակներ գրելու ազնիվ բարեկամներիս։ Շատ անգամ նամակ գրելու կնստեմ և յուրաքանչյուր անգամին «Ի՞նչ գրեմ» կհարցնեմ ինքս ինձ և կծուլանամ՝օգուտ քաղելով նամակագրության ժամերեն, զորս կհատկացնեմ աշխատություններիս։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Ծիծառնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր:
Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է ցեղասպանության տարրերին»: Ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։
Որևէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր պայման է խաղաղության, բարգավաճման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Դա կկանխորոշի ոչ միայն անհատների, հասարակությունների ու երկրների, այլև ամբողջ աշխարհի հաջողությունը: Այս հարցում Հայաստանը պետք է իր վրա վերցնի առաջնորդությունը կամ միանա մյուս երկրներին, ովքեր անցել են ցեղասպանության միջով: Մենք պետք է օգտվենք հենց մեր` ցեղասպանության հետևանքով տուժածների հնարավորությունից` ստեղծելու աշխարհում առաջին ցեղասպանական կրթական ծրագիրը ողջ աշխարհի համար»:
… Հայոց աշխարհից սկիզբ առած շարասյուներով տեղահանվածների թիվն անցնում էր հազարներից, սակայն Հալեպի մոտակայք հասածների ողջ մնացածների թիվն այլևս տասնյակներից չէր անցնում. նրանք իրենց հետևում թողել էին գարշահոտով պարուրված, ուռած և սևացած դիակներով ծածկված ամբողջ դաշտեր ու լեռներ: Մերկ, բռնաբարված, կողոպտված ու թալանված կուտակվում էին նրանք այստեղ ու այնտեղ, իրար վրա կամ մեջքմեջքի իրար կապված՝ նետվում էին Եփրատի ալիքների մեջ՝ ձկներին կեր դառնալու:
Ավստրալիայի հայ համայնքի ապրիլի 24-ի երեկոյան կազմակերպելիք միջոցառման հիմնական զեկուցողը կլինի ավստրալացի հայտնի ռազմական պատմաբան, «Հայաստան, Ավստրալիա և Մեծ Պատերազմը» գրքի համահեղինակ պրոֆեսոր Փիթեր Սթենլին:
«Թուրքական իշխանությունն էլ պաշտոնական կեղծիք էր ներկայացնում` ասելով, թե եղել է պատերազմ, որի ժամանակ հայերն են սպանել իրենց: Հետո աում էին` քրդերն են հայերին սպանել, քրդերն էլ ասում էին մեզ ու հայերին սպանել են թուրքերը: Այս կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է հարյուր տարի հետո ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջութ յունն ունեցել են միայն մի քանի երկրներ:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին 168.am-ը հրատարակում է պատմական նշանակության բացառիկ արժեքավոր նամակների ընտրանի՝ գրված հայ ժողովրդի համար եղերական ջարդի տարիներին՝ ականատեսների, Ցեղասպանության մասնակիցների, վերապրածների, հայտնի քաղաքական գործիչների կողմից, թվագրված 1914-19թթ.:
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին:
«Սա 100 տարի առաջ է տեղի ունեցել, բայց ճանաչումն այսօր կարևոր է հայերի համար ու այլ մարդկանց համար որպես մարդկային ողբերգություն: Մենք կարծում ենք, որ Թուրքիայի դիրքորոշումը պետք է լինի իրողության ընդունումը, որ հայերի ու այլ փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել 20-րդ դարասկզբին: Քանի որ Հայոց ցեղասպանության տարիներին սպանվել են նաև եզդիներ»,-հավելեց եզդի հասարակական գործիքը:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կոչ է արել ողջ աշխարհի ժողովուրդներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մինչև օրս 26 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչել են այս իրադարձությունները որպես ցեղասպանություն: Համաշխարհային պատմության մեջ նման նշանակալի ողբերգության համար սա շատ փոքր ու հիասթափեցնող թիվ է:
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենաառարկայական դրսևորումը նորմալ, հզոր պետության կառուցումն է, որը դասեր քաղած կլինի պատմությունից ու վերջապես կկարողանա տարբերել դաշնակցին՝ թշնամուց, ու բարեկամին՝ օգտագործողից:
Շաբասի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին անպատիժ է մնացել, ինչը հետագայում ունեցել է իր բացասական հետևանքները:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի ռեժիմի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում խնդիրը:
Օրերս նոր թափ ստացած մադրիդյան սկզբունքների, այդ թվում տարածքների զիջման թեման լուրջ քննարկման առարկա է նաեւ Արցախում։ Այդ մասին խոսվել է նաեւ Ազգային ժողովի նիստում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել սոցցանցերի օգտատերերին չտարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնագիծը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս- Ադրբեջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Ռազմական փոխօգնությունը վաղուց կա, առաջին իսկ օրվանից: Փոխօգնության պայմանագիրն ուղղակի այդ փաստը, այսպես ասած, հրապարակայնացնելու խնդիր է լուծելու, ոչ թե պայմանագիր չկա, օգնություն չի կատավում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ ուշանում Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։