Վարույթի նյութերն այս պահին անհասանելի են նույնիսկ այն պաշտոնատար անձանց համար, որոնք իրականացնում են վարույթը․ Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ-որ մեկը իմ դեմ դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ քննչական կոմիտե, վարչապետի աշխատակազմ և ՆԳ նախարարություն՝ պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել առանց ամրագոտի երթևեկելու համար։
Բողոքի հիման վրա պարեկային ծառայությունը վարչական վարույթ է հարուցել։ Սակայն ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ․ վարույթի նյութերն այս պահին անհասանելի են նույնիսկ այն պաշտոնատար անձանց համար, որոնք իրականացնում են վարույթը։
Ծնուցումն ու պատասխանը տե՛ս մեկանաբանություններում։
И такое бывает…»


