ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում չհայտարարագրված 143 կապ բնական մազ է հայտնաբերել

«Ագարակ» մաքսային անցման կետում, Իրանից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով։

«Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք, փորձ է արվել ՀՀ պետական սահամանով ներմուծել ընդհանուր 621 կապ` 135.7 կգ բնական մազեր:

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930