Թրամփը ենթակաների հետ քննարկել է Իրանի նկատմամբ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը. Հերշ
Թրամփը ենթակաների հետ քննարկել է Իրանի նկատմամբ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը. Հերշ
Ամերիկացի լրագրող և Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ իբր իր ենթականերից հետաքրքրվել է Իրանի նկատմամբ միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ։
Նրա պնդմամբ՝ համապատասխան զրույցը տեղի է ունեցել Իրանի տարածքում հրթիռների արտադրությանն առնչվող ստորգետնյա օբյեկտներին հարվածներ հասցնելու քննարկումների շրջանակում։ Զրույցի ընթացքում, որին մասնակցել են ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Թրամփն իբր հարցրել է, թե որքանով է «իրագործելի» միջուկային սպառազինության օգտագործումը նմանօրինակ օբյեկտների ոչնչացման համար։
Հերշը նշում է, որ հանդիպման մասնակիցներից առնվազն մեկը շոկի մեջ է եղել հարցի նման դրվածքից՝ այն ընկալելով որպես Մերձավոր Արևելքում միջուկային էսկալացիայի սցենարի չափազանց առօրեական քննարկում։
Լրագրողի խոսքով՝ զրույցի ժամանակ Թրամփը թվացել է գրգռված և վրդովված՝ ձգտելով խուսափել իրանական ուղղությամբ ԱՄՆ-ի պարտությունից։

