![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ Ջոն Էվանսի արցախյան այցի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/baqu-1.jpg)
Դեսպան Էվանսն արդեն ԱՄՆ կառավարության անդամ չէ: Նա հասարակ քաղաքացի է: Մենք խորհուրդ ենք տալիս սովորական քաղաքացիներին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելություններից:
Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այցը Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ Ջոն Էվանսը Արցախում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
2004-2006թթ. Ջոն Էվանսը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան: