Տաջիկստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով այցելելու է Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 2-3-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը:

Հուլիսի 2-ին կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի բանակցությունները, այնուհետև նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930