Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, նրանցից 19-ը օտարերկրյա պետությունների քաղաքացի է, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆկան Ալան՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ հաղորդեվել էր, որ Ստամբուլի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչների իրականացրած 3 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ հավաքված ապացույցները մատնանշում են, որ ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը:

«Ահաբեկչության հետևանքով սպանվել է 43 մարդ, որից 19-ը՝ օտարերկրացի: Ահաբեկիչներն օդանավակայան են եկել տաքսիով: Նրանցից մեկին օդանավակայանի մուտքի մոտ կանգնեցրել է ոստիկանը: Ահաբեկիչը վիրավորվել է, ինչից հետո վազելով կայանատեղիի կողմը՝ իրեն պայթեցրել է: Մյուս երկուսը վազել են հակառակ ուղղությամբ (տերմինալի շենքը), հետո երկրորդ ահաբեկիչը վիրավորվել է ոստիկանների կողմից և նույնպես իրեն պայթեցրել է: Միաժամանակ, երրորդ ահաբեկիչն է իրեն պայթեցրել»,- ասել է Ալան:

«Ներկայում բոլոր փաստերը մատնանշում են ԴԱԻՇ-ին, սակայն դա վերջնականապես պարզ կդառնա հետաքննության ավարտից հետո: Ահաբեկիչներից մեկի ինքնությունը պարզվել է, գործով ձերբակալվել է 13 մարդ, որից 9-ը՝ Թուրքիայի քաղաքացի»,- ասել է թուրք նախարարը:

Նա հավելել է, որ հիվանդանոցնում դեռ մնում է 94 վիրավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս