««Հաղթողները» գիշերվա 2-ին հոգեհանգստի եկածների դեմքով «մեռելին» երկար կյանք էին մաղթում, իսկ «մեռելը» մեռած էր ու թաղած չէր․ Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի հետաքրքիր բան ևս: 2021-ի ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո ՔՊ-ի աջակիցները ուրախությունը չթաքցնելով ամբողջ Երևանով մեկ հրավառություն էին կազմակերպել:
Պարտված պատերազմից հետո դա առավել ցինիկ տեսք ուներ:
Այս անգամ «հաղթողները» գիշերվա 2-ին հոգեհանգստի եկածների դեմքով «մեռելին» երկար կյանք էին մաղթում: Իսկ «մեռելը» մեռած էր ու թաղած չէր: Տեսնես ինչու՞: Կարո՞ղ է գիտեր, որ մեռել է»։

