«Մենք կձգտենք կազմակերպել ԼՂ-ի հայ և ադրբեջանական համայնքների միջև հանդիպում». Շտայնմայեր

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոստացել է աջակցել ԼՂ-ի ադրբեջանական համայնքի նախաձեռնությանը՝ հանդիպումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ:

Հանդիպումներ կազմակերպելու առաջարկը ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ղեկավար, պատգամավոր Ռովշան Ռզաևինն է:

Գործակալությունը հայտնել է, որ Շտայնմայերը Բաքվի Ռամանի ավանում հանդիպումներ է ունեցել Շուշիից Ադրբեջան հեռացածների հետ:
Շտայնմայերը հայտնել է, որ այդ առնչությամբ կփորձի ճշտել հայ համայնքի կարծիքը:

«Մենք կձգտենք կազմակերպել նման հանդիպում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930