Ասադը հայտնել է Արևմուտքի հետ գաղտնի բանակցություններ վարելու մասին
Արևմտյան կառավարությունները վարում են գաղտնի բանակցություններ Սիրիայի իշխանությունների հետ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավստրալական SBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք հարձակվում են մեզ վրա քաղաքականորեն, իսկ հետո ուղարկում են պաշտոնյաների, որպեսզի պայմանավորվեն մեզ հետ գաղտնի, հատկապես այն հարցերի շուրջ, ինչը վերաբերում է անվտանգությանը: Նրանց թվին է պատկանում նաև ձեր ավստրալական կառավարությունը»,- հայտարարել է նա:
Ասադի խոսքով՝ արևմտյան պետությունները ունեն երկակի ստանդարտներ՝ նրանք բացահայտ քննադատում են իրեն հանրության առաջ, սակայն շարունակում են իր հետ շփումներ պահպանել «փակ դռների հետևում»: