Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնում են Ստամբուլի ահաբեկչությանը չեչեն մահապարտի առնչության մասին

Չեչնիայի քաղաքացուն կասկածում են նախօրեին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների խմբի անդամ լինելու մեջ, գրում է Hurryiet-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը գրանցել է նրա ժամանումը Թուրքիա Սիրիայի Ռաքքա քաղաքից, որը համարվում է ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը:

Պարբերականը նաև հայտնում է նրա անունը՝ Օսման Վադիոնով: Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ օդանավակայանում պայթյունը կարող էին իրականացնել օտարերկրացիները, սակայն դրա վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չեն ներկայացվել:

Բացի այդ, Hurryiet-ը գրում է, որ թուրքական հատուկ ծառայությունները հարձակումից 20 օր առաջ նախազգուշական նամակ էին ուղարկել համապատասխան կառույցներին ԴԱԻՇ-ի հնարավոր ահաբեկչության մասին:
Փաստաթղթում ներկայացված են եղել նաև պոտենցյալ թիրախների ցուցակը, որտեղ հիշատակվել է նաև Ստամբուլի օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս