«Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից, և հիմա կողմերը կկարգավորեն հարաբերությունները». Պուտին

Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծչի համար, և Մոսկվան մոտ ժամանակներս միջոցառումներ կձեռնարկի վերականգնելու երկկողմ համագործակցությունը երկու երկրների միջև: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Երեկ, ինչպես գիտեք, կայացել է խոսակցություն այդ երկրի նախագահի հետ: Հայտնի է անգամ, որ Անկարան ներողություն է խնդրել խոցված ռմբակոծչի համար: Դա հաշվի առնելով՝ մոտ ժամանակներս միջոցառներ կձեռնարկենք վերականգնելու երկկողմ համագործակցությունը»,- ասել է Պուտինը ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930