Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել Հայրենիքը․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է տվել հանցագործության մասին․
«Հաղորդում զանգվածային հանցագործության մասին
-Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել Հայրենիքը
-25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց»
-Վարժական հավաքով սպառնում են քաղաքական հակառակորդներին։
Ասածիս ապացույցը բազում աղաղակող փաստերն են, որոնք մեկ օրում եմ հավաքել»։

