![](/banners/BeFunky-design.jpg)
«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում». Մամեդյարով
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Mamedyarov1.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է անցկացնել նախագահների նման հանդիպում: Մենք դեմ չենք»,- հայտարարել է Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպմանը սկսվել է առարկայական բանակցությունների անցկացումը՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով:
«Մեզ համար կարևոր է բանակցությունների արդյունքը: Մենք չենք ցանկանում բանակցություններ՝ հանուն բանակցությունների»,- ասել է Մամեդյարովը: