Լատվիայում չեղարկել են ամերիկացի ռեփեր Xzibit-ի համերգը՝ Մոսկվայում ելույթ ունենալու պատճառով
Լատվիայում չեղարկել են ամերիկացի ռեփեր Xzibit-ի համերգը՝ Մոսկվայում ելույթ ունենալու պատճառով: Արտիստը պետք է բեմ բարձրանար Ռիգայում՝ սեպտեմբերի 19-ին։ Լատվիական «իրավասու պետական մարմինները» որոշել են, որ համերգը չի կարելի անցկացնել, գրում է տեղական «Delfi» պարբերականը։
2025 թվականին Xzibit-ը երեք անգամ ելույթ է ունեցել Ռուսաստանում։
Ավելի վաղ հարևան Լիտվայում չեղարկվել էր «Modern Talking» խմբի նախկին անդամ Դիտեր Բոլենի համերգը։ Տեղական իշխանություններին դուր չէին եկել հակառուսական պատժամիջոցների դեմ նրա հայտարարությունները։

