Բաժիններ՝

«Շատ վայրերում մենք արդեն խլում ենք քաղցածներից և տալիս սովամահ լինողներին». ՄԱԿ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ֆինանսավորման զգալի կրճատման է բախվել Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով, ինչի համար էլ ստիպված է «խլել քաղցածներից»՝ «սովամահ եղողներին» կերակրելու համար։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարլ Սկաուն։

Դեռևս մարտին կազմակերպությունը նախազգուշացնում էր, որ հակամարտության շարունակման դեպքում մինչև հունիսի վերջ բազմաթիվ մարդիկ կարող են կանգնել սննդի խիստ պակասի առաջ։ Նոր վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ այս սցենարն արդեն սկսում է իրականություն դառնալ։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ստեղծված իրավիճակը «աղետալի համակցություն» է դարձել կազմակերպության համար, որն առանց այն էլ ֆինանսավորման կտրուկ նվազման պատճառով ստիպված է լինում երբեմնի անհավանական թվացող որոշումներ կայացնել։

«Շատ վայրերում մենք արդեն խլում ենք քաղցածներից և տալիս սովամահ լինողներին»,- CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սկաուն։

Սկաուի խոսքով՝ նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղը բացվի, ստեղծված իրավիճակի հետևանքները դեռ շատ երկար կզգացվեն։ Նա հարուստ երկրներին կոչ է արել ակտիվանալ և փորձել մեղմել ճգնաժամի ազդեցությունը բնակչության ամենախոցելի շերտերի վրա։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) նոր զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն արդեն հանգեցրել է աշխարհի ամենախոցելի երկրներում սովյալների թվի կտրուկ աճի՝ խորը և երկարատև ազդեցություն թողնելով, մասնավորապես, Սոմալիի, Շրի Լանկայի և Աֆղանստանի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930