«Brexit-ը ստիպում է անհանգստանալ համաշխարհային տնտեսության աճի համար». Օբամա

Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը բարձրացնում է համաշխարհային տնտեսության աճի մասին հարցը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Brexit-ը սառեցնում է Բրիտանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայում ներդրումների հեռանկարները:

Օբաման կոչ է արել Բրիտանիայի և ԵՄ-ի ղեկավարությանը ապահովել միությունից երկրից դուրս գալու գործընթացը, ինչպես հարկն է:

«Բոլորը պետք է խորը շունչ քաշեն: Դա լինելու է դժվար, լարված գործընթաց, սակայն դա չի նշանակում, թե հարկավոր է խուճապի մատնվել»,- ասել է Օբաման, ում խոսքերը մեջբերում է BBC-ն:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն այդ հարցն արդեն քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ով, ինչպես հայտնել է Օբաման, հետաքրքրված է ոչ թե վրեժով, այլ, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը գործի:

Օբաման այցով գտնվում է Օտտավայում, որտեղ քննարկում է տնտեսական կապերի ամրապնդումը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ:

Տեսանյութեր

Լրահոս