«Կա փաստաթուղթ, որի վրա աշխատանք է ընթանում». Մամեդյարով

Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, սակայն բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Բաքվում կանցկացվեն բանակցություններ, իսկ հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպում: Կա ֆրանսիական կողմի առաջարկը, մենք դրան դեմ չենք: Գլխավորը, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով առաջընթաց գրանցել, բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն»,- ասել է Մամեդյարովը:

Նշելով, որ Սանկտ Պետերբուրգում սկսվել են առարկայական բանակցություններ, Մամեդյարովն ասել է, որ առկա է փաստաթուղթ, որի վրա աշխատանք է ընթանում:
«Եթե մենք աշխատենք այդ ուղղությամբ, ապա կկարողանան խաղաղության հասնել: Մեր հարևան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

Ռուսաստանը մեզ մտերիմ երկիր է. Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է նրա համար: Մենք զենք ենք գնում նաև Ռուսաստանից և այլ երկրներից: Մեր հողերն օկուպացված են, մեր նկատմամբ հայերն իրականացրել են էթնիկ զտում»,- հայտարարել է Մամեդյարովը:

Տեսանյութեր

Լրահոս