Վերջին երկու օրվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները զուգահեռ բանակցություններ են վարել կատարցի միջնորդների հետ Դոհայում

Վերջին երկու օրվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները զուգահեռ բանակցություններ են վարել կատարցի միջնորդների հետ Դոհայում, գրում է Axios-ը։

Կատարը փորձել է կազմակերպել ուղիղ եռակողմ հանդիպում՝ չլուծված հարցերը քննարկելու համար, սակայն Իրանը հրաժարվել է։

Միաժամանակ միջնորդները շարունակել են շփումները. չորեքշաբթի նրանք մեկնել են Թեհրան՝ իրանական ղեկավարության հետ նոր բանակցություններ վարելու և գործընթացը մեռյալ կետից շարժելու փորձ կատարելու համար։ Ամերիկյան կողմն, իր հերթին, հայտարարել է, որ վերջին հարվածներն ու ճնշումները դիտարկվում են որպես ԱՄՆ-ի առաջարկին Թեհրանի արձագանքն արագացնելու միջոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930