Կառավարության ղեկավարը փաստացի քրեական հետապնդում հարուցող է, իրեն դրել է դատախազի, քննիչի, դատավորի տեղ․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գեղամ Օհանյանն այս օրերին իր նստացույցով ու պայքարով, այլ մտահոգ քաղաքացիներ պայքարի իրենց տարբերակներով թույլ չտվեցին, որ անուշադրության մատնվի խոսքի ազատության համար անօրինական կալանքի ու հետապնդման տակ գտնվող Արթուր Օսիպյանի հարցը: Սա քրեական հետապնդում է, որ փաստացի սկսվել է անձի հրահանգով, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոն:

Հետևաբար թե´ քրեական հետապնդումը, թե´ կալանքն անօրինական են։

Բայց հարցն այստեղ համակարգային է. կառավարության ղեկավարը փաստացի քրեական հետապնդում հարուցող է. իրեն դրել է դատախազի, քննիչի, դատավորի տեղ:

Այս գործը նաև հանրային պառակտման, վտանգավոր խոսույթի` «ինչու չես զոհվել», «թռածներ» և այլն, մասին է:

Գեղամ Օհանյանի հանրային ակցիաները համախմբեցին մարդկանց և թույլ չտվեցին, որ իր իրավունքների համար բանտում հացադուլ անողի պատմությունը կորչի նախընտրական ու հետընտրական քարոզարշավի աղմուկի մեջ:

Դրա համար եմ ասում՝
մեզ պետք է արդարություն, պետք է իրավական պետություն, որտեղ պաշտոնյաները գիտեն իրենց լիազորությունների սահմանները, որտեղ մարդն ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, ու որպեսզի մարդիկ չմոռացվեն քաղաքական շահերի, պաչիկների ու սրտիկների շոուների մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930