Բաժիններ՝

Անհրաժեշտ է Թուրքիայից անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալ ռուս զբոսաշրջիկների համար. Մեդվեդև

Կարևոր է Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ ստանալ ռուս զբոսաշրջիկների անվտանգության համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր ՌԴ կառավարության նիստում, հայտնում է RIA Novosti-ն:

Նախօրեին ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ կանի իրենից կախված հնարավոր ամեն ինչ Թուրքիայում ռուսների անվտանգության ապահովման համար:

Պուտինն արդեն իսկ ՌԴ նախարարների կաբինետին հանձնարարել է չեղարկել Թուրքիայի նկատմամբ զբոսաշրջության ոլորտի ադմինիստրատիվ սահմանափակումները:

«Զբոսաշրջային սեզոնի թեժ շրջանում արդիական է Թուրքիա չարտերային չվերթերի չեղյալ հայտարարման, ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիա հանգստի նպատակով չմեկնելու խորհրդատվությունների արգելքի վերացման թեման:

Այստեղ շատ կարևոր է ստանալ թուրքական իշխանությունների հավելյալ երաշխիքները՝ ապահովելու մեր քաղաքացիների հանգստի անվտանգությունը, հատկապես հաշվի առնելով Ստամբուլում կատարված վերջին ողբերգական իրադարձությունները»,- հայտարարել է Մեդվեդևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս