Բաժիններ՝

Օբաման գնահատել է Էրդողանի քայլերը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես արդեն հաղորդվել է, Օբաման ԱՄՆ ժողովրդի անունից ցավակցել է Թուրքիային Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության առնչությամբ:

ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Էրդողանի և նրա աշխատակազմի ջանքերը Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկվող քայլերը՝ թուլացնելու Ռուսաստանի հետ լարվածությունը:
Բացի այդ՝ Օբաման Թուրքիային առաջարկել է իր օգնությունը Ստամբուլի ահաբեկչությունը հետաքննելու հարցում:

Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր Պուտինի հետ հանդիպումը G20 գագաթաժողովի շրջանակում: Երկու երկրների նախագահներն այդ մասին պայմանավորվել են հեռախոսազրույցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս