Բաժիններ՝

Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարն իր թեկնածությունն առաջադրել է վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար, նաև երկրի վարչապետի պաշտոնի համար, գրում է The Times-ը:

Նշվում է, որ նրա գլխավոր մրցակիցը կայանալիք քարոզարշավում դառնալու է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:

Կուսակցության ղեկավարի թեկնածության առաջադրման գործընթացը մեկնարկել է չորեքշաբթի և կավարտվի այսօր: Դեռևս հայտնի չեն կուսակցության նոր ղեկավարի և երկրի վարչապետի նշանակման կոնկրետ ժամկետները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական ԶԼՄ-ները կանխատեսում են Լոնդոնի նախկին քաղաքապետ, եվրասկեպտիկ Ջոնսոնի՝ երկրի վարչապետ դառնալու հավանականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930