ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները Երևանում հայտարարություն կընդունեն Սիրիայի վիճակի վերաբերյալ
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 4-ին Երևանում կայանալիք նիստում հայտարարություն կընդունեն «Սիրիայի և նրա շուրջ տիրող վիճակի մասին», ասվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:
ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգայինհարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հրատապ խնդիրները:
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ﬕնչև 2025 թվականն ընկած ժամանահատվածում ՀԱՊԿ-ի ռազմավարոըթյան նախագիծը և միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված արտաքին քաղաքական ասպեկտները: Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Սպասվում է, որ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կընդունվի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը «Սիրիայի և նրա շուրջ տիրող վիճակի մասին», որի նախաձեռնության հեղինակը ռուսական կողմն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պլանավորվում է նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում որոշումներ ստորագրել միջազգային կազմակերպություններին առընթեր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին կոլեկտիվ ցուցումների ակտուալացման և 2016 թվականի սկզբին և 2017 թվականի առաջին կիսամյակում կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմնասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: