ՄԻԵԴ-ը տուգանել է Ադրբեջանի կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է Ադրբեջանից ստացված 18 բողոքների վերաբերյալ իր վճիռը: Այս մասին «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտնել է փաստաբան Ասաբալի Մուստաֆաևը՝ նշելով, որ եղել է վերոնշյալ 18 գործերից 13-ի գծով ներկայացուցիչ:

Նրա պաշտպանյալները բողոք են ներկայացրել Ադրբեջանում բողոքի ակցիաների ժամանակ ադմինիստրատիվ կալանքների ենթարկվելու դեմ:

ՄԻԵԴ-ը մասնավորապես բավարարել է ընդդիմադիրներ ակտիվիստների բողոքները:
Դատարանն ընդունել է, որ խախտվել է նրանց ազատության և անձնական անձեռմխելիության, դատական արդար հետաքննության, հավաքների ազատության իրավունքը:

Այդ գործերով ադրբեջանցի տուժածների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 165 հազար եվրո:
Մուստաֆաևի խոսքով՝ տարեսկզբից նման գործերով Ադրբեջանի դեմ ընդունվել է 20 որոշում, որոնցից 15-ը ներկայացրել է Մուստաֆաևը:

Տեսանյութեր

Լրահոս