Թրամփն առաջին անգամ առաջ է անցել Քլինթոնից ընտրողների շրջանում ժողովրդականության գծով. հարցախույզ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության գծով առաջ Է անցել ընտրարշավում իր գլխավոր մրցակցից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Այս մասին են վկայում նոր հասարակական հարցման՝ հուլիսի 26ին հրապարակված արդյունքները, որը կատարել Է Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը՝ Reuters գործակալության հետ համատեղ:
Հուլիսի 22ից մինչեւ 26ն ընկած ժամանակամիջոցում ստացված տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 39 տոկոսը: Իսկ Քլինթոնին մտադիր Է պաշտպանել
հարցվածների 37 տոկոսը: Հետազոտության մնացած մասնակիցներն իրենց ֆավորիտի մասին հարցին այլ պատասխան են տվել:
Ընթացիկ տարում նախկին պետքարտուղարը, որպես կանոն, ժողովրդականությամբ մշտապես առաջ Էր անցնում միլիարդատիրոջից: Վերջին անգամ հանրապետականին հաջողվել Է առաջ անցնել մայիսին:
Ipsosի եւ Reutersի՝ հուլիսի 22ի հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի վարկանիշը 3 տոկոսով բարձր Է եղել քան Թրամփինը: Այս ամսվա ամենասկզբին տարբերությունը կազմել Է 15 տոկոս հօգուտ նախկին պետքարտուղարի, հաղորդել Է ՏԱՍՍը: