Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը նշանակել է Brexit-ի հարցով գլխավոր բանակցողին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ֆրանսիացի Միշել Բարնիեին նշանակել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով գլխավոր բանակցող: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ և Ֆրանսիայի նախարար Միշել Բարնիեին նշանակել է գլխավոր բանակցող և ԵՄ-ի 50-րդ հոդվածի համաձայն` Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ անցկացնող աշխատանքային հանձնաժողովի ղեկավար»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Բարնիեի աշխատանքը համակարգելու է անձամբ Յունկերը:

Սպասվում է, որ Բարնիեն հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031