Բաժիններ՝

Բաքվում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է Ադրբեջանում ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացու ձերբակալությունը

Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը, մեկնաբանելով Ադրբեջանում ծագումով հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալության փաստը, պաշտոնական հայտարարություն է տարածել, հայտնում է Trend գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունը հունիսի 23-ին ստացել է Ադրբեջանի ԱԳՆ-ի № 5/15-1401/15/16 նոտան, որտեղ հաղորդվում է հունիսի 9-ին Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալության մասին, որը կասկածվում է Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածի հատկանիշներին համապատասխան հանցագործության կատարման մեջ (նախատեսում է պատիժ ﬔծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար) և տեղափոխվել է քննչական մեկուսարան:

«Մի քանի օր անց Դեսպանություն է դիմել քաղաքացի Մ. Վ. Միրզոյանը, որը հայտարարություն է արել, որ ձերբակալվածն իր եղբայրն է, նրա իսկական ազգանունը Գալուստյան է և նա ձերբակալված է ոչ թե թմրանյութերի անօրինական շրջանառության համար, այլ լրտեսության կասկածանքով:

Դեսպանությունն անմիջապես աշխատանքային կարգով դիմել է Ադրբեջանի համապատասխան մարմիններին` խնդրելով համապատասխան բացատրություններ ներկայացնել և թույլատրել դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցների այցելությունը Ռուսաստանի քաղաքացուն»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Դրա հետ կապված` հուլիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ է ուղարկվել պաշտոնական նոտա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս