Բաժիններ՝

Թուրքիայում 47 լրագրող է կալանավորվել

Թուրքիայում անցկացվել է հատուկ գործողություն, որի նպատակն է եղել ձերբակալել աշխատանքը դադարեցրած Zaman թերթի նախկին լրագրողներին, հայտնում է Milliyyеt թերթը:

Տեղեկությունների համաձայն` գործողության ընթացքում ձերբակալվել է 47 մարդ:
Նշենք, որ ընդդիմադիր Zaman թերթը փակվել է Թուրքիայում պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո:

Թուրքական իշխանությունները համոզված են, որ թերթը կապված է FETÖ կազմակերպության հետ, որը գլխավորում է նուրսիստների առաջնորդ, ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031