Բրիտանիան հեռացվել է ԵՄ-ում նախագահող երկրների ցանկից. 2017թ. երկրորդ կեսին ԵՄ խորհրդում կնախագահի Էստոնիան
Մեծ Բրիտանիան հեռացվել է Եվրամիությունում նախագահող երկրների ցանկից` կապված միությունից դուրս գալու երկրի որոշման հետ, նրա փոխարեն 2017թ. երկրորդ կեսում ԵՄ-ում կնախագահի Էստոնիան, հայտնել են RIA Novosti-ին ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:
«Որոշումն ընդունված է: 2017թ. երկրորդ կեսին ԵՄ խորհրդում Մեծ Բրիտանիայի փոխարեն կնախագահի Էստոնիան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Brexit-ի հետ կապված` ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել միության անդամ երկրների նախագահության ցուցակում:
Էստոնիան, որը պետք է նախագահող երկրի գործառույթը կատարեր Բրիտանիայից հետո` 2018թ., հիմա հայտնվել է Միացյալ Թագավորության տեղում: