Բաժիններ՝

«Ռուսաստանը չի հեռանում «Թուրքական հոսքի» քննարկումից». Պեսկով

«Թուրքական հոսք» գազատարի քննարկումից ոչ ոք չի հեռանում, դա նպատակահարմարության, կոմերցիոն պայմանների և քաղաքական վստահության հարց է, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության մասին քաղաքական որոշում կա, այդ երկու նախագծերի իրականացման ազդակը, ինչպես սպասվում է, կտան Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 9-ին:

«Աշխատանք է կատարվում ցանկացած ուղղություններով, և դուք գիտեք, որ «Գազպրոմը» այդ ողջ ժամանակ չի նստել ձեռքերը ծալած, գիտեք, որ մշակվում են այլընտրանքային երթուղիներ, ընդ որում, դրանք քննարկվում են եվրոպացի գործընկերների հետ:
Այդ համատեքստում կարող եմ հիշեցնել մի քանի ամիս առաջ «Գազպրոմի» կնքած փաստաթուղթը եվրոպական ընկերությունների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն դիտարկում է «Թուրքական հոսք» նախագծի վերսկսման հնարավորությունը:

«Դա նպատակահարմարության, կոմերցիոն պայմանների և քաղաքական վստահության մթնոլորտի հարց է, որը ինքնին երաշխիք է գրավիչ տնտեսական պայմանների ստեղծման համար: Այդ պատճառով հարցը կոմպետենտ է, այդ նախագծից ոչ ոք չի հեռանում և բոլորը շահագրգիռ են հարցերը քննարկել տնտեսական գրավչության նպատակահարմարությունից ելնելով»,- ասել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս