«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը Թուրքիայի տարածքում ավարտվել է 87 տոկոսով
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է APA-ն, հղում կատարելով Türkiyə թերթին, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը:
«Անձանց հետ, որոնք վերահսկում են տեխնիկական աշխատանքները, մենք քննարկել ենք ներկայիս իրավիճակն ու կայանալիք աշխատանքները: Ներկայում Կարս գետի վրայով կառուցվում են երկաթուղային կամուրջներ, որոնք նախատեսվում է ավարտել օգոստոսին: Աշխատանքներն ընթանում են գրաֆիկով»,- ասել է թուրք նախարարը:
Ահմեդ Արսլանը հավելել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը Թուրքիայի տարածքում ավարտվել է 87 տոկոսով:
«Մեր նպատակն է այս տարեվեջին գործարկել առաջին լոկոմոտիվը, որը կաշխատի դիզելով»,- ասել է նա: