Բաժիններ՝

Հայտնի է Իրանի նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը. ԶԼՄ-ներ

Իրանի Ւսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

«Իրանի 12-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 19-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրանում նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է, երկրորդ բարձրագույն պաշտոնատար անձը՝ հոգևոր առաջնորդի պաշտոնից հետո, որը ներկայում զբաղեցնում է այաթոլլահ Ալի Խամենեին:

Նախագահն ընտրվում է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ` նախագահելու 4 տարվա իրավունքով, ընդ որում, իրավունք ունի առաջադրվել ևս 1 անգամ:
Իրանի ներկայիս նախագահը Հասան Ռոուհանին է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013թ. օգոստոսի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս