Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի նման որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին:
«Երբ այս պատերազմը ռուս ուկրաինացիների և ոչ ռուս ուկրաինացիների միջև ավարտվի, տանը հայկական մատաղ եմ անելու: Դա անում են, երբ Աստված փորձանքից ազատում է»:
«Ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»:
«Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ այդ ՀՅԴ ներկայացուցիչները ո՞ր պահից սկսած են ձեռնամուխ եղել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մամլո խոսնակի դերակատարումն իրականացնելուն, որովհետև, եթե 2 կուսակցությունների առաջնորդները հանդիպեին, այդ մասին պաշտոնապես կհաստատվեր այդ 2 կուսակցությունների համապատասխան գործիչների կողմից, և կներկայացվեր օրակարգը: Քանի որ այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնական այդ հանդիպման մասին չեն հաստատել, ապա նման հանդիպում պաշտոնապես չի եղել: Իսկ իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, դա ոչ ոք չի կարող ասել, դա կարող են ասել միայն այն մարդիկ, որոնք հանդիպել են»:
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. նրա ավտոմեքենան մտավ ՀՀԿ տարածք: Իսկ կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ թույլ չտվեցին վարչապետին ուղեկցող պահակազորի ավտոմեքենան ետնամուտքից մտնի ՀՀ կառավարություն: Նրան բացականչում էին՝ «ամոթ», «կանգնիր»: Ոստիկանների միջամտությունից հետո ՀՀԿ տարածք մտավ նաև Հովիկ Աբրահամյանին ուղեկցող ավտոմեքենան:
Անկախ ամեն ինչից, մեր ժողովրդին անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ մենք այսօր կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը իր գործարարությամբ է զբաղվելու, իսկ քաղաքական թիմը ինչ որոշում կկայացնի, դրա մասին կհայտնեն: Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք պայքարը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, ովքեր համաժողովրդական պայքարին անդամագրվել են, կշարունակեն իրենց պայքարը, իսկ ԲՀԿ-ն եթե կշարունակի, փառք ու պատիվ, թե չի շարունակի, Աստված իր հետ:
« Ուրախ եմ, որ ՀՅԴ միջամտությամբ և այլոց հորդորներով երկու կողմերն արդեն հանդիպել են: Հույս ունեմ, որ այդ խոսակցություններում, ի վերջո, վճռական դեր են ունեցել լայնախոհությունն ու հեռատեսությունը: Ինչ վերաբերում է մեր կուսակցության դերակատարմանը, ապա քաղաքական բեմահարթակի բոլոր ուժերն էլ քաջ գիտեն, որ անկախ պետականության առաջին օրերից սկսած Դաշնակցության մտածողության առանցքը եղել է` մեկ համապարփակ ռազմավարությամբ դիմագրավել երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին»,- ասում է ՀՅԴ անդամ, Westinghous և Siemens միջազգային ընկերությունների Պետական ֆինանսների նախկին տնօրեն Կարո Արմենյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի, մի ճանապարհ ունի, որը նա ինձնից լավ գիտի` Սերժ Սարգսյանն է, ում հետ շփումների մեջ է, կարող է գնալ, նստել և քննարկել նրա հետ իր տեղն ու դերն այսօրվա իշխանությունում և քաղաքական դաշտում»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
«Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։
Եվ եթե շահագիրգիռ բոլոր երկրները համաձայնություն տան, ապա Ռուսաստանը կմասնակցի դրան:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան չի համաձայնվի դրան, քանի որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գուրամ Ջալագոնիան:
Լուկաշենկոն այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամկազմի առջև ունեցած ելույթում:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ձեռնարկած գործողությունները հղի են եվրոանվտանգության համար բացասական հետևանքներով:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հանդես են գալիս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման փորձերը:
«ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել Վրաստանի դեմ, սակայն միայն՝ ՀՀ իշխանությունների թույլտվության դեպքում: Մինչ այսօր և հատկապես 2008թ. ՀՀ իշխանություններն իրենց իմաստուն են դրսևորել և թույլ չեն տվել նման բան: Հույս ունեմ, որ նման բան ապագայում ևս տեղի չի ունենա»,- ասաց Վասաձեն:
Նա ընդգծել է, որ կանոնավորապես անցկացվող այդ շփումներն ունեն բավական լայն օրակարգ և որ դրանցում քննարկվում են այժմեական բոլոր հարցերն ու երկկողմ օրրակարգի թեմաները:
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանը, հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը իր կյանքի մի րոպեն ընդդիմադիր դառնա, այդ րոպեին հաջորդող առաջին ժամում ինքը բոմժ կդառնա»:
Նախարարները նախ հանդիպել են «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Վստահ եմ, որ տիկին Սվազլյան էլ, որպես ոլորտի լավագույն մասնագետ, շատ լավ հասկանում է, թե որքան դժվարությամբ են արվում նման կարգի ուսումնասիրությունները, ինչը, բնականաբար, դյուրին չի եղել նաև իմ համար. այցելել Տեր-Զոր, զրուցել այդ մարդկանց հետ, իսկ հետո, մամուլում և կայքերում գտնել քո նյութը բառացի՝ առանց հղման:
«Ինչ է, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլևս աղքատություն չկա՞, Հայաստանում այլևս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրկությունը վերացա՞վ: Ո՛չ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետզրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին, քննարկվելու է «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող է լինելու նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:
Դրանք կարող են գործել որպես ծովային «Երկաթե գմբեթ» (իսրայելական ամենահայտնի ՀՀՊ համալիրը):
Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո ամենակոշտ հայտարարությամբ:
«Լավ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանը նման խոհեմություն եւ լայնախոհություն ցուցաբերեր Մարտի 1-ից առաջ կամ 2004-ի ապրիլի 12-ին, այն ժամանակ գիտակցեր, որ խաղաղ ցուցարարներին չի կարելի ծեծել ու զորք հանել նրա դեմ: Հիմա խելքի է եկել, լավ է, որ գիտակցել է իր սխալները, բայց թող ապաշխարի, այլ ոչ թե ուրիշներին խորհուրդ տա»:
«Գագիկ Ծառուկյանինն ընդդիմություն հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է: Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց: Կա՛մ իրենք անմեղսունակ են, կա՛մ իրենց անմեղսունակի տեղ են դնում: Գ.Ծառուկյանին ուզում էին վիրավորելով ու նսեմացնելով դուրս հանել այս համակարգից, որը հարիր է այս իշխանություններին, նրանք միայն այդ ձևը գիտեն, այլ քաղաքակիրթ ձև չգիտեն, որ կարողանան անել»:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, փաստորեն, միջնորդների ջանքերն արդյունք են տվել, ու հաջողվել է բացատրել, թե որն է «այբը», որը` «բենը»: Ծառուկյանը վայր դրեց զենքերն ու հայտարարեց, թե ետ է կանգնում պատերազմի ուղուց, փետրվարի 20-ին համաժողովրդական շտապ հանրահավաքը չի կայանա:
Խոսելով արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու մասին՝ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ 100-ամյակի նախօրյակին, երբ որևէ քայլ չկա թուրքական կողմից, ՀՀ նախագահն ուրիշ ելք չուներ, քան հետ կանչելու այդ արձանագրությունները. «Թեև դա չի բացառում, որ ապագայում այսպիսի գործընթաց նախաձեռնել հնարավոր չի լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, այսպիսի արձանագրություններ կարելի է նորից ստորագրել»: