«Ո´չ թալանին» ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը այսօր՝ ժ. 18:00-ին Ազատության հրապարակում, գրում է «Ռոսբալտը»՝ նշելով, որ նրանք պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ակտիվիստներին:
«Ես ցանկացած օրինական պայքարի մեթոդներին, անկախ նրանից՝ այդ մեթոդները կիսում եմ, թե ոչ, չեմ կարող որևէ բացասական բան ասել: Եթե պայքարն օրենքի շրջանակներում է, խնդիր չկա: Մյուս կողմից՝ մեր քաղաքացիների վրդովմունքը հասկանում եմ, ցանկացած թանկացում դրական երևույթ չէ, պարզապես խնդրին պետք է այս կերպ նայել՝ կա՞ր այլ տարբերակ, թե՞ ոչ»:
«Բողոքի մասնակիցներին մտադիր են միանալ Գյումրի ու Սևան քաղաքների բնակիչները: Այս մասին հայտնել են «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով՝ Գյումրիի բնակիչները արդեն միացել են ակցիային, մյուսները քաղաք տանող ճանապարհին են»,-գրում է կայքը:
Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում:
Обозреватель-ը, անդրադառնալով երևանյան բողոքի ակցիային, գրում է, թե Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներին դաժանորեն ծեծել են քաղաքացիական հագուստներ հագած իրավապահները՝ հղում կատարելով Facebook-ում ակտիվիստ Զառա Հարությունյանի գրառմանը:
Российская газета-ն «Ոստիկանությունը Երևանում ցրեց «էներգամայդանը» խորագրով հոդվածում անդրադարձել է այսօր Երևանում ոստիկանների կողմից ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայում նստացույց արող մասնակիցներին փողոցից հեռացնելու հանգամանքին:
Երևանի կենտրոնում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Անկարգությունների ժամանակ բողոքի 7 մասնակից ու 11 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ցուցարարներին սկսեցին հեռացնել այն ժամանակ, երբ նրանք ու ոստիկանությունը չկարողացան ընդհանուր լեզու գտնել:
Պակիստանի հարավում աննախադեպ շոգերի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 572 մարդու, հայտնում է պակիստանյան News International թերթը:
«Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ: Մասնավորապես, ԶԼՄ-ները հայտնում են «Գալա» ու «Նյուզ» ինտերնետ պարբերականների լրագրողների, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցի ձերբակալության մասին»,-գրում է կայքը:
Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը ուժով ու բռնությամբ ցրեց Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույց անողներին: Ոստիկանների ու խաղաղ ցուցարարների բախումները չեն սպրդել արտերկրի լրատվամիջոցների ու կայքերի ուշադրությունից:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի տեղեկություններով՝ Թբիլիսիի աղետի գոտուց արդեն դուրս է բերվել ավազի ու շինությունների փլատակների մեծ մասը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Պուտինը որոշում կայացրեց իր հատուկ ծառայությունների զեկույցի հիման վրա: Նա ինձ հետ չի խորհրդակցել: Ես նրան շնորհակալ եմ, որ նման թիմ տվեց ու իմ անվտանգության աշխատակիցները կարողացան դուրս բերել ինձ ու փրկել կյանքս»,-ասել է Ուկրաինայի նախկին նախագահը:
Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների մասին:
Ես դեպքերի թատերաբեմից եմ գալիս և ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին՝ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ: Լրագրողները ինձ հետ զրույցում հայտարարություններ են արել, ես հիմա այդ հայտարարությունը բարձրաձայնում եմ և դատապարտում եմ ապօրինի գործողությունները իրականացնողներին:
Երաժիշտ Ջեյմս Հորները, ով հայտնի էր որպես «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության հեղինակ, վթարի է ենթարկվել իր անձնական ինքնաթիռով, հայտնում է BBC-Ն:
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ մինչև 2016 թվականը տնտեսական պատժամիջոցների երկարեցման մասին որոշումը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ԵՄ խորհրդի մամլո ծառայությունից:
«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլոր ժուռնալիստներին, պահանջում ենք պատժել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներն, բոլոր պաշտոնայներին»:
НТВ-ն ռեպորտաժ է պատրաստել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանների կողմից դաժանորեն ցրելու դեպքերի մասին:
Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում:
Տիեզերք թռչելուց հրաժարված բրիտանացի Սառա Բրայթմանին սեպտեմբերին Միջազգային տիեզերակայանի արշավախմբում կփոխարինի ղազախ տիեզերագնաց Այդին Աիմբեթովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո մի որոշ շրջան Թուրքիայի օրակարգում են լինելու ներքաղաքական խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անկարայի քաղաքականության կենտրոնի Միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կովկասում անկայունության ինտրա- և ինտեր-հասարակական սկզբնաղբյուրները և ԵՄ-ի` դրանց արձագանքելու հնարավորությունները» FP7 նախագծի ավագ հետազոտող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը:
Հոլիվուդյան դերասան, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին երեկ իր ավագ դստեր՝ 9-ամյա Շայլոյի հետ այցելել է Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ, հայտնում է dailymail.co.uk-ը:
Մերձավորարևելյան կոնֆլիկտի երկու կողմերը՝ Իսրայելն ու պաղեստինցիները 2014թ. իրականացրել են ռազմական հանցագործություններ, ասվում է ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հայաստանն ու Վրաստանն ունեն հակադրվող արտաքին քաղաքական ուղիներ, բայց մեծաթիվ ընդհանուր շահեր»,- Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Վրաստանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին` անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի որդեգրած ինտեգրացիոն ուղիներին:
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի պնդմամբ՝ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։
ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի ներկայացուցիչներն այսօր Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի դատարան: ՌԴ իշխանությունները 2 ամսվա ընթացքում պետք է դատարանին ներկայացնեն իրենց արձագանքը հայցի վերաբերյալ, հայտնել է հայցվորների փաստաբան Թիմ Օսբորնը:
«Նովայա գազետան» հրապարակել է հունիսի 15-ին գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները, որ արվել են հիվանդության ընթացքում: Երգչուհու մոտ գլխուղեղի քաղցկեղը հայտնաբերվել էր 2013 թվականին:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը, որով ՀՀ կառավարությունն առաջարկել է «Ակցիզային հարկի» մասին օրինագիծը հանել երկրորդ ընթերցումից:
Սիրիայի ու Թուրքիայի սահմանին հայտնաբերել են գաղտնի թունել, որն ունի 500 մ երկարություն: Trend-ի հաղորդմամբ՝ գաղտնի թունելից օգտվելու էին ԴԱԻՇ-ի զինյալները: