Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսքի» կոնկրետ դետալների քննարկմանը

Ռուսաստանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության կոնկրետ դետալների քննարկմանը՝ ընդհուպ մինչև ափամերձ շրջաններում խողովակաշարի տեղակայման վայրեր, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ նախօրեին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Թուրքական հոսքի» շուրջ աշխատանքը նույնպես առաջ է շարժվում: Այնտեղ ևս որոշվում են կոնկրետ բաներ: Օրինակ, թե որ մասով պետք է մուտք գործի խողովակը թուրքական առափնյա տարածք՝ համապատասխան հողատարածքների առանձնացմամբ: Ընդհանուր առմամբ, շատ գործնական աշխատանք է»,- ասել է Ուլյուկաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930