
Սանկտ Պետերբուրգում բացվել է Սերգեյ Դովլաթովի հուծարձանը

Սանկտ Պետերբուրգում կայացել է գրող և լրագրող Սերգեյ Դովլաթոցի հուշարձանի բացումը։ Սեպտեմբերի 3-ին լրացավ նրա 75-ամյակը։ Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել է քաղաքապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին, ով հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնության հեղինակներից մեկն է, արարողությանը մասնակցել են Դովլաթովի այրին և դուստրը, որոնք ժամանել են ԱՄՆ-ից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշարձանը կանգնեցված է Ռուբինշտեյնի փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող մայթի վրա։ Այնտեղ է ապրել Դովլաթովը։ Արձանի հեղինակը Վյաչեսլավ Բուխաևն է, հուշարձանի համար միջոցները հատկացրել է գործարար Դմիտրի Նիկիտինը։
Ըստ Սանկտ Պետերբուրգում գործող կարգի՝ 30 տարի պետք անցնի այն մարդու մահվանից, ում հուշարձանը պետք կանգնեցվի։ սակայն նահանգապետն իրավասու է հուշարձանը կանգնեցնելու փաստաթուղթն ստորագրել բացառության կարգով, ինչպես տեղի է ունեցել նույն հասցեում Դովլաթովի հուշատախտակի տեղադրման դեպքում։
Ընթացիկ շաբաթվա սկզբիննահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյից նման համաձայնություն է ստացվել արդեն հուշարձանի առումով։ Դրա համար հավաքվել է ավելի քան 10 հազար պետերբուրգցիների ստորագրությունը։