 
                        Պայթյուն Ստամբուլում, կան վիրավորներ
 
                                    4 մարդ է վիրավորվել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Ականատեսներից մեկի խոսքով՝ անհայտ անձը մարդկանց ուղղությամբ նետել է ձայնային նռնակ:
Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ:
Ոստիկանության ներկայացուցիչները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        