«Սերոբները որտեղի՞ց եկան, Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից իրանց բարքերը բերեց, երեխեքին այլասերեց»,- հարցրեց Գ.Եղիազարյանը:
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Մոսկվայում՝ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, տեղի կունենա համերաշխության ակցիա, որի մասնակիցները իրենց զորակցությունը կհայտնեն հայաստանյան բողոքի ցույցերի մասնակիցներին: Ակցիայի կազմակերպիչները Մոսկվայի հայկական կազմակերպություններն են:
Ըստ նրա՝ գազային հանձնաժողովը լիազորված չէր հանցագործություն քննելու ու պատասխանատվության ենթարկելու: Լ.Ալեքսանյանը դատարան դիմելու է որպես քաղաքացի և որպես պատգամավոր. «Բնականաբար, մի բնակիչը դժվարություն կունենա դիմել դատարան էդ մեծ համակարգի դեմ: Եթե նախագահը դիմի, դա քաղաքական հարց կլինի: Բայց ամեն մեկը կարող է բացահայտել ու դիմել իրավական դաշտ»:
Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը:
Ֆրանսիայի արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում հարձակում են գործել հեղուկացված բնական գազի գործարանի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, նվազագույնը 1 մարդ վնասվածքներ է ստացել:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարկում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»:
Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտի պայմաններում կան լուսավոր կետեր՝ երիտասարդները, որ դուրս են եկել պայքարի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Սարգսյանը, ով դեռ հրապարակավ չի մեկնաբանել տեղի ունեցող ցույցերը, նախօրեին ուղևորվել է Բրյուսել»,-գրում է «Գոլոս Ամերիկին»:
«Երկրի նախագահին ու գերագույն հրամանատարին պահանջներ չեն ներկայացնում, այդպես չի լինում: Երբ քաղաքացուն երեք օր շարունակ ձեռք է մեկնում երկրի նախագահը, նա չպետք է հրաժարվի: Հրաժարվելը նշանակում է, որ բողոքի ակցիայի ղեկավարները չունեն ծրագիր, ասելիք չունեն»:
«Ես հասկանում եմ, որ խնդիրը նաև նրանում է, որ ի տարբերություն Բուլղարիայի, որտեղ էներգետիկ ընկերությունները երեքն են, Հայաստանում ընդամենը մեկն է: Հարկավոր է պարզել՝ արդյոք ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը»:
Ավելի քան 400 տուն է Սոչիում ջրածածկ եղել հորդառատ անձրևներից առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Վտանգավոր գոտուց տարհանվել է 20 ընտանիք: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ադլերի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դի:
Երեկվանից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի փողոցներում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:
Երևանյան բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն գնա փոխզիջման երկրի իշխանությունների հետ ու ցույցերը շարունակվելու են մինչև չեղյալ հայտարարարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Շարժումը Սերժ Սարգսյանին չասաց՝ «ոչ»: Շարժումը «ոչ» ասաց Սերժ Սարգսյանի պայմաններին, նախապայմաններին, բայց ոչ՝ բանակցելուն: Հայաստանյան շարժման պատասխանատուները ճիշտ կեցվածք ընդունեցին՝ մտածելով, որ նախ՝ պետք է շարժումը զարգացնել, ապա միայն բանակցել ՀՀ իշխանությունների հետ: Իմ համոզմամբ` Սերժ Սարգսյանի հետ միայն բանակցելն արդեն իսկ հաղթանակ է այդ շարժման համար: Եթե կա գոնե մեկը ՀՀ կառավարությունում, որ կարող է լսել շարժման մասնակիցների ձայնն ու կեցվածքը, հիանալի է»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին Վիեննայում կմասնակցի «Վեցյակի» ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը 60 մլն դոլարի փոխհատուցում է նախատեսում տրամադրել արտասահմանյան այն քաղաքացիներին, որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներ են տեղափոխել ֆրանսիական երկաթուղային ճանապարհներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ջոհար Ցարնաևը, ով մեղավոր է ճանաչվել 2013թ. Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ, մինչև մահապատժի իրականացումը, ամենայն հավանականությամբ, կպահվի Ինդիանա նահանգի Տերե-Հոթ քաղաքի բանտում:
Բրյուսելում Հունաստանի ու նրա վարկատուների միջև բանակցությունները, որոնք տևել են մինչև կեսգիշեր, ընդհատվել են առանց համաձայնության գալու:
Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաև քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին` խնդրում եմ, ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը և կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:
Այսօր մի քանի ժամ տևած հորդառատ անձրևը ջրով է ծածկել Սոչի քաղաքի մի մասը:
Թուրքիայի քրդերը մեղադրել են Անկարային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին աջակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆիգեն Յուկսեկդաղը:
Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կվերսկսի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը:
Սոչիի իշխանությունները տարհանում են ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին, կասեցվել է օդանավակայանի ու երկաթուղային կայարանի աշխատանքը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կրասնոդարի մարզի ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Հայաստանը զրկվել է ընտրության ազատությունից՝ էներգետիկ առումով լիակատար կախման մեջ գտնվելով Ռուսաստանից, Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին:
Ռուսաստանը բաց երկիր է, որը հանդես է գալիս բոլորի հետ համագործակցելու ու գործընկերային հարաբերություններ հաստատելու օգտին, ով դրան պատրաստ է: Մենք չունենք ու չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Կապված Ադլերի շրջանում առատ տեղումների հետ`Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է «Ռոսբալտը»:
«Տեսանյութում լրագրողը, ձեռքին բռնած LifeNews-ի միկրոֆոնը, ուղիղ միացում է վարում Երևանից, որտեղ բնակիչները բողոքում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման»:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ղազախի շրջանում հայտնաբերվել են անհետացած ադրբեջանցի զինծառայողների մարմինները: